Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շահագրգռված է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու համաձայնություն կնքելու հարցում, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 Հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ չնայած Կիևի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին իր հայտարարություններին՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան չեն հաստատում նման պայմանավորվածության առկայությունը, Թրամփը պատասխանել է. «Նրանք համաձայնել են։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես նրանց ասացի՝ «Դուք համաձայն եք»»։

 «Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին։ Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է գործարք կնքել, և մենք պետք է համոզենք Զելենսկիին, որ նա նույնպես ցանկանա գործարք կնքել»,- հավելել է նա։ 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի հնարավորության շուրջ շփումները շարունակվում են: