Ատոմակայանի հարցով դեռևս քննարկումներ են ընթանում. Աբիսողոմոնյան
Ատոմակայանի հարցով դեռևս քննարկումներ են ընթանում: Այս պահին ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշում չկա: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն կողմնորոշվել է՝ որ տարբերակն է նախընտրում նոր ատոմակայան կառուցելիս:
Հարցին՝ հայկական կողմը հակված է ռուսակա՞ն առաջարկին, Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվում են բոլոր առաջարկները։
«Շուկայում կան բազմաթիվ առաջարկներ, և պետք է մասնագիտական կարծիքների հիման վրա՝ գին, որակ և համապատասխանություն, վերջնական որոշում կայացվի:
Այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասաց նա։

