Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը հարվածներ չհասցնել Ուկրաինային. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել հենց այդ երկրում ընտրությունների անցկացման օրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահն արդեն խոսել է այդ մասին, բայց այս դեպքում կարող եմ նրա անունից ամենայն պատասխանատվությամբ ասել՝ եթե Կիևում իսկապես ցանկանում են ընտրություններ անցկացնել, Ռուսաստանի նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, պատրաստ կլինի հրահանգել Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել ընտրությունների օրը։ Հենց ընտրությունների օրը։ Սա շատ կարևոր հստակեցում է», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։