Բրյուսելը բոյկոտը նախընտրում է Վրաստանի հետ երկխոսությունից, ինչն արմատապես հակասում է եվրոպական արժեքներին․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Բրյուսելը բոյկոտը նախընտրում է Վրաստանի հետ երկխոսությունից, ինչն արմատապես հակասում է եվրոպական արժեքներին․ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Եվրամիության անդամ երկրները հետաքրքրված են Վրաստանի և ԵՄ-ի միջև երկխոսությամբ։

«Ցավոք, Բրյուսելն այժմ խոչընդոտում է Վրաստանի և ԵՄ անդամ երկրների միջև հարաբերություններին։ Վրաստանի համար կարևոր է պահպանել կապերն անդամ պետությունների հետ, քանի որ առճակատումը եվրոպական ուղին չէ։ Ցավոք, Բրյուսելի բյուրոկրատիան ընտրել է հենց այս ոչ եվրոպական ուղին։ Ժամանակն է, որ Բրյուսելը հրաժարվի առճակատումից և վերադառնա եվրոպական ուղուն», – հավելել է Շալվա Պապուաշվիլին։

Նշենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Բրյուսելը չի համագործակցի Վրաստանի իշխանությունների հետ, մինչև նրանք չսկսեն շարժվել դեպի եվրոպական արժեքներ։