Սասուն Միքայելյանը որտեղի՞ց գիտի, որ գործ ունենք «մի խփնված ադրբեջանցու» հետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան․

«Սասուն Միքայելյանը այսօր հայտարարել է, թե «մի խփնված ադրբեջանցի է մտել Հայաստան, եւ ահուսարսափ ենք տարածում»։

Մի քանի օր առաջ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե «ինքը միշտ ասել է, որ ադրբեջանական դիվերսիան միշտ եղել է ուժեղ»։ Հիմա նա հայտարարում է, թե «մի խփնված ադրբեջանցու պատճառով ահուսարսափ ենք տարածում»։ Ըստ երեւույթին, ԵԿՄ նախագահի հետ տարվել է համապատասխան աշխատանք, ինչից հետո նա արդեն ոչ թե զգուշացնում է «ադրբեջանական դիվերսիայի ուժեղ լինելու մասին», այլ խոսում «խփնված ադրբեջանցու» մասին։

Համենայն դեպս պարզ չէ, թե ինչի՞ հիման վրա է «փոխվել» Սասուն Միքայելյանի «եզրակացությունը»։ Առավել եւս, երբ նա ասում է, թե իմաստ չկա հիմա հրավիրել ԱԺ ուը հարցեր տալ իրավապահներին, որովհետեւ նրանք չեն պատասխանի որեւէ հարցի եւ կասեն, թե նախաքննություն է։ Հիմա, չունենալով հարցերի պատասխան, Սասուն Միքայելյանը որտեղի՞ց գիտե, որ գործ ունենք «մի խփնված ադրբեջանցու» հետ»։