Երկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 35392 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 21151-ով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում  առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 10844 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1777-ով ավելի։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմել են 14882 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 7551-ով։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում  տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16297 արձանագրություն, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1251-ով։