Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց և հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։

Անին դժվարությամբ կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը և ինչպես է կյանքի գնով պաշտպանել իր երեխաներին:

Ինչպես հայտնի է՝ հայ կնոջ վրա կրակած Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Վերջինս հարցաքննվել է և պատմել դեպքի ողջ հանգամանքները: