Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան

Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Այս մասին գրել է երաժշտագետ Վարդան Հակոբյանը։

«Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։

Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։

Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։

Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։