Մոսկվայից մեկը մյուսի հետևից զգուշացնում են Նիկոլ հայադավի իշխանությանը, և դրանց իմաստը հետևյալն է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, հետո աղետ է լինելու
Երեկվա մեր հրապարակումներից մեկով ներկայացրել էինք Նիկոլ հայադավի իշխանությանն ուղղված ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խիստ զգուշացումը. Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է: Եվ, ահա, դրանից կարճ ժամանակ անց հրապարակվեց Ռուսաստանի արտգործնախարարության նախազգուշացումը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երևանը կզրկվի էժան գազից:
Ինչպես տեղեկանում ենք «Комсомольская правда»-ի այսօրվա հրապարակումից , Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանին գազի արտոնյալ գնի կորստի ռիսկերի մասին:
Հայաստանի իշխանությունները վերանայում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Մոսկվայի հետ քաղաքական վեճերի ֆոնին Երևանը կարող է մեծապես տուժել տնտեսությունում։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը Հայաստանին նախազգուշացրել է գազի արտոնյալ գնի կորստի ռիսկերի մասին: Այս մասին նա ասել է «РИА Новости»-ի հետ երկխոսության ժամանակ։
Կալուգինը հիշեցրել է, որ Մոսկվան Երևանին որոշ բացառություններ է անում: Կալուգինը նկատի ունի գազի (և ոչ միայն…) արտոնյալ գները Հայաստանի համար: Ըստ դիվանագետի, երկրների միջև համաձայնագրերն ամրապնդեցին նրանց հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը։
«Եթե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակներում ցանկանում են վերանայել այդ (դաշնակցային.-Ա.Հ.) կարգավիճակը, դա նրանց իրավունքն է,- նշել է Միխայիլ Կալուգինը։- Բայց այդ դեպքում հարկ կլինի նաև հրաժարվել արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին»:
Նա հավելել է, որ ՌԴ-ն դեմ չէ Երևանի կողմից այլ երկրներից գազ գնելուն։ Նման հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև նախկինում։ Այն պաշտոնապես ամրագրված է պետությունների միջև «գազային» համաձայնագրում, ընդգծել է դիվանագետը։ Միաժամանակ նա հստակեցրել է, որ ռուսական մատակարարումների այլընտրանքն անուրախ տեսք կունենա։
Ավելի վաղ արդեն փաստել ենք, որ Հայաստանը պարզապես չունի ռուսական գազին թե ծավալների, թե գնի առումով փոխարինող այլընտրանք: Թուրքիայից Հայաստան որևէ գազատար գոյություն չունի, իսկ դրա կառուցումը տարիներ և ահռելի գումար կպահանջի: Ադրբեջանից Հայաստան գազամատակարարումը նույնպես անհնար է, քանի որ Ադրբեջանը գրեթե չունի գազի ազատ ծավալներ Հայաստանին մատակարարելու համար: Առավել ևս՝ ռուսական գազի ծավալներին համարժեք ծավալներ: Եթե նույնիսկ չխոսենք այն մասին, որ ՌԴ-ի հետ դաշնակցային սերտ հարաբերություններ ունեցող Իրանը Ռուսաստանի շահերին դեմ չի գնա և Ռուսաստանին թշնամացած, ԱՄՆ-ի և Արևմուտքի վասալ Հայաստանին գազ չի տա, Հայաստանին գազ տալու Իրանի մեծագույն ցանկության դեպքում անգամ, դա պարզապես անհնար է իրանական գործող գազատարի խիստ սահմանափակ թողունակության պատճառով:
Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի իրանական գործող գազատարի թողունակության մասին, նախ նշենք, որ «Գազպրոմը» 2025թ. Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, մինչդեռ Հայաստանն Իրանից ստացել է ընդամենը մոտ 476 միլիոն խմ, ընդ որում, այդ գազը Հայաստանին տրվել և այժմ էլ տրվում է ոչ բնակչության կենցաղային կարիքները, ավտոտրանսպորտի կամ էներգետիկայի (ՋԷԿ-երի) կարիքները բավարարելու համար, այլ բարտերային սխեմայով, որի շրջանակներում գազը փոխանակվում է դրանով արտադրված էլեկտրաէներգիայի հետ: Հայաստանն ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ, ըստ պայմանագրի, Իրանին փոխանցում է գազի հաշվարկված գնին համարժեք էլեկտրաէներգիա և ստանում էլեկտրաէներգիայի արտադրությունից առաջացած շահույթը:
«Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում Հանրապետության կողմից սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան մոտ 2,2−2,7 միլիարդ խորանարդ մետր,- ասել է Միխայիլ Կալուգինը։- Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման տուրքերի՝ 177,5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի»:
Ակնարկը շատ պարզ է. թռիչքաձև կբարձրանան ոչ միայն բնական և հեղուկ գազի, այլև բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի գները:
Բացի վերոնշյալից, դիվանագետը, բացասաբար է արտահայտվել Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ կապված իրավիճակի մասին։ Նա հաստատել է մեր կողմից ավելի վաղ արտահայտված այն միտքը, որ Նիկոլը, Նիկոլի իշխանությունը ծրագրում են ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Միխայիլ Կալուգինը նշել է, որ Երևանը մտադիր է ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես թե Մոսկվան է ցանկանում քննարկել Հայաստանում ռազմաբազայի հետագա տեղակայման հեռանկարները:
Մինչդեռ, նկատենք, Մոսկվան իրականում երբեք չի բարձրացրել Հայաստանում 102-րդ ռազմաբազայի գտնվելու անհրաժեշտությունը վերանայելու կամ քննարկելու խնդիր, դրան ձգտում են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող թուրքի լամուկ Նիկոլը և իր ՔՊ-ական, իշխանական ոհմակը (չարախումբը):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլը, ըստ ԶԼՄ-ների, ծրագրել էին անձնական հանդիպում անցկացնել: Սակայն զրույցն առայժմ հետաձգվում է։ Նիկոլ հայադավն այս պահին չի ծրագրում մեկնել ՌԴ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա տվյալներով՝ դիվանագիտական շփումներն այդ կապակցությամբ սկզբունքորեն բացակայում են։
Արթուր Հովհաննիսյան

