«Գուստավ» ռեստորանի մենեջերը ազատվել է աշխատանքից
Վաղ առավոտից լուր տարածվեց, որ երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Դեպքին արձագանքել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա հրավիրել էր պատկան մարմինների ուշադրությունն այս դեպքին։
Քրիստինե Վարդանյանին արձագանքել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա նշել է, որ ՆԳՆ ոստիկանությունում նշված դեպքի վերաբերյալ առկա է տեղեկություն, որն այս պահին ստուգվում է։
Ավելի ուշ Sputnik Արմենիայի խմբագրությունը դեպքի վերաբերյալ նամակ է ստացել, ըստ որի՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։ Ռեստորանի անունը չենք հրապարակում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։

