Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ Կոբախիձե
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի լիարժեք շահագործման մեկնարկը մի քանի ամիս առաջ իրադարձություն էր, որը մեծ նշանակություն ունի Վրաստանի միջազգային տարանցիկ դերի համար»։
Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ վեց տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի և Բաքվի միջև երկաթուղային ուղևորափոխադրումների վերականգնումը ևս մեծ նշանակություն ունի Վրաստանի համար։
Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ Վրաստանում իրականացվում են երկաթուղիների արդիականացման կարևոր ծրագրեր։ Նրա խոսքով՝ արդեն ձեռք է բերվել 200 վագոն, առաջիկա ամիսներին նախատեսվում է ևս 200 վագոնի մատակարարում, ինչպես նաև լոկոմոտիվային պարկը նախատեսվում է համալրել շուրջ 50 նոր լոկոմոտիվով։

