Նույնիսկ քաղհասարակության առումով Ադրբեջան կոչվող կազմավորումն արհեստածին է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում արհեստածին Ադրբեջանում, իբր, քաղհասարակության և դրա ներկայացուցիչների առկայությունն է։
Հասարական նման խավ այդ երկրում ոչ միայն փաստացիորեն գոյություն չունի, այլ նաև քաղհասարակության անվան տակ հանդես են գալիս հիմնականում վարչախմբի պարագլխի աշխատակազմի և հավանաբար նաև հատուկ ծառայությունների հետ կապված անձինք և «հասարակական» կազմակերպություններ:
Հետևաբար, նույնիսկ քաղհասարակության առումով Ադրբեջան կոչվող կազմավորումն արհեստածին է՝ հերթական անգամ արհեստածին»։

