Մեդվեդևի խիստ զգուշացումը Նիկոլ հայադավի իշխանությանը. Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է (տեսանյութեր)

Կրկնում ենք՝ Արևմուտքը, «խորքային պետություն» կոչվածը, ըստ որոշ տեղեկությունների, նաև Ադրբեջանը և Թուրքիան Նիկոլ հայադավին հենց այնպես չեն բերել իշխանության և թուրքի լամուկը հենց այնպես չի եկել իշխանության:

 

Արցախի Հանրապետությունը և Հայաստանի տարածքների մի մասը պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելը, Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելը (առայժմ դեռ փաստացի), Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը նախորոշված նպատակների սոսկ մի մասն են:

Ծրագրի կատարումը դեռ ավարտված չէ, նպատակների թվում են նաև ռազմավարական նշանակություն ունեցող Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին, հասնելը նրան, որ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանվի և Հայաստանն ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ մնա անպաշտպան, Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցումը, Սահմանադրության փոփոխությունը, մասնավորապես՝ դրա ներածական մասից պետության հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին հղումը հանելը, Հայաստանն էլ ավելի մեծաթիվ օտարերկրյա միգրանտներով, ինչպես նաև փախստականներով լցնելը և երկրի ժողովրդավարական կազմը փոխելը, դեպի եվրամիություն ու ՆԱՏՕ Հայաստանի վտանգավոր «սիրախաղերը» շարունակելով, Հայաստանի համար նոր սպառնալիքներ ստեղծելը…. Եվ, ի վերջո, Հայաստանի կործանումը:

Քաղաքականության վեկտորը, որն ընտրել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է. այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանն անցյալ շաբաթավերջին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Հայկական ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը,- TACC-ի փոխանցմամբ, ասել է Մեդվեդևը:- Ես վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, այն նոր Ուկրաինայի վերածելն է»:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը ռազմական գծով ակտիվ երկխոսություն է սկսել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Նրա հավաստմամբ, Հայաստանը մեծացնում է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Չմասնակցելով ՀԱՊԿ-ին… ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ. ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության հետ»,- ընդգծել է Լավրովը։

Ըստ ՌԴ արտգործնախարարի, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կանգնած է եզրի վրա։ Նախարարը, «RT на русском»-ի տեղեկացմամբ , մամուլի ասուլիսի  ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանն արդեն օրենք է ընդունել մեկ այլ տնտեսական միավորման՝ Եվրամիությանն անդամակցելու մասին, ուստի Հայաստանի հետ պետք է գլուխ հանել օպերատիվ կերպով:

«Դուք գիտեք, որ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, հետևաբար հարցն արդեն կանգնած է եզրին… Այստեղ հարկ է, իհարկե, գլուխ հանել օպերատիվ կերպով»,- ասել է Լավրովը։

Դեպի Եվրամիություն քաղաքական ուղեգիծ ընտրելով և «ԵԱՏՄ թե ԵՄ» հարցով մինչև դեկտեմբեր կամ մինչև տարեվերջ հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի և Մոսկվայի պահանջներից Նիկոլի հրաժարվելու դեպքում (Նիկոլն այս պահի դրությամբ հրաժարվելու իր որոշումը դեռ չի վերանայել), ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կկասեցվի՝ դրանից մեր երկրի համար բխող բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ (գազի գնի շուրջ քառապատիկ բարձրացում, երկրում էլեկտրաէներգիայի սակագների և բոլոր ապրանքների գների հսկայական բարձրացում, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվողների արտաքսում, բացառված չէ նույնիսկ գազամատակարարման դադարեցում, եթե առաջադրվի 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու կամ այստեղ դրա գոյության համար ՌԴ-ից հսկայական վարձավճարի պահանջ):

RT-ի թղթակից Անաստասիա Վոլոդինան պատմել է (https://russian.rt.com/ussr/news/1641566-korrespondent-rt-volodina ), թե ինչով է Երևանին սպառնում ԵԱՏՄ-ից դուրս գալը: 2022 թվականից ԵԱՏՄ երկրները տնտեսական աճ են ունեցել, մինչդեռ ԵՄ մի շարք անդամների մոտ անկում է գրանցվել։ Այս մասին հայտարարել է RT-ի թղթակից Վոլոդինան՝ սյուժեում, որը նվիրված է այն ռիսկերին, որոնց կարող է բախվել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։

«Չնայած ճնշումներին, հատկանշական է, որ Եվրասիական տնտեսական միությունը ցույց տվեց իր կայունությունը»,- ընդգծել է լրագրողը:

Նույնիսկ եվրաինտեգրման ուղին նոր բռնած Մոլդովայի ցուցանիշները նվազել են ավելի քան 4 տոկոսով։ Իսկ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո 10 տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ։

«Զարմանալի չէ, որ շատ հայ ֆերմերներ հիմա մտածում են, թե իրենց արտադրանքը ինչ տեղ կարող է զբաղեցնել եվրոպական շուկայում»,- հավելել է Վոլոդինան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ձգտում են Հայաստանը «հետ քաշել» ՀԱՊԿ դաշնակիցներից:

«Մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը Հայաստանին «քաշել» ՀԱՊԿ-ի դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,- «RT на русском»-ի տեղեկացմամբ , ասել է Վասիլևը:

Նա հավելել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, իր կարծիքով, չի բխում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերից: Դիվանագետը նաև հայտարարել է, որ տարածաշրջանի պատմությունը վկայում է այն մասին, թե ով է եղել հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը: Ավելի վաղ Վասիլևը հայտնել էր, որ Հայաստանն արդեն 2 տարի է, ինչ չի փոխանցում ՀԱՊԿ ընդհանուր բյուջեին կատարվող ներդրումները, թեև նրա մասնաբաժինը կազմում է ընդամենը 10 տոկոս:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Սալյուկովը սեպտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է , որ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի չափանիշներին Հայաստանի անցումը սպառնում է նրան հիասթափությամբ:

«Սակայն եթե Երևանը նախընտրի անվտանգության ամերիկյան երաշխիքները, ապա դա միանշանակ սպառնում է նրան հնարավոր հիասթափությամբ ստացված արդյունքներից»,-ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի վերակողմնորոշման ռիսկերի մասին հարցին (ընդգծումը՝ մերը):

Նրա խոսքով՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները 2018-ից հետո Հայաստանի ղեկավարության քաղաքականության հետևանքն էին: Նա նշել է, որ Երևանն այդ իրադարձություններն օգտագործում է որպես առիթ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության անարդյունավետության մասին հայտարարություններ անելու համար, ինչն անհիմն է:

Սալյուկովն ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը 90 տոկոսով հագեցած են ռուսական սպառազինությամբ, իսկ սպաների մեծ մասը խորհրդային և ռուսական բուհերի շրջանավարտներ են: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը կարող է հետ կանչել ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը, ինչպես դա եղավ Վրաստանի նկատմամբ 2024 թվականին։

Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը հսկայական ծախսեր կպահանջի Հայաստանից։ ՆԱՏՕ-ի 2025թ. պաշտպանական բյուջեն կազմել է 1,6 տրիլիոն դոլար՝ 3,3 մլն զինվորականների դեպքում, իսկ Հայաստանի բյուջեն՝ 1,7 մլրդ դոլար՝ 65 000 զինվորականների դեպքում։

Սալյուկովը կարծում է, որ Երևանի հայտարարությունները դեռևս կրում են դեկլարատիվ ու քաղաքական բնույթ, իսկ իրական անցումը լինելու է երկար և բարդ:

Ըստ ՌԴ արտգործնախարարության եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովի սեպտեմբերի 22-ի հայտարարության, Ռուսաստանը հույս է հայտնում, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, որոնց գնում է իրենց երկիրը՝ ձգտելով եվրաինտեգրման: Չգիտենք՝ Մասլեննիկովը տեղյա՞կ է, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն օբյեկտիվորեն էլ գնահատում է հնարավոր բոլոր ռիսկերը, սակայն անզեն ժողովուրդը ճար չունի իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ հայադավի մինչև ատամները զինված ենիչերիների բանակի դեմ: Հիշյալ դեպարտամենտի տնօրենն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական զարգացման ինչ-որ կոնկրետ վեկտորի ընտրության վերջնական որոշումը, միևնույն է, մնում է հենց Հայաստանի քաղաքացիներին։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ափսոսանք է հայտնել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների կապակցությամբ՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման ֆոնին:

«Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման ֆոնին… ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Զախարովան:

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածն ավելի վաղ հայտնել էր հունիսի 17-25-ը հայ, ամերիկացի, ֆրանսիացի և հույն զինվորականների մասնակցությամբ «Eagle Partner» զորավարժությունների անցկացման մասին:

 

Տեսանյութերն այստեղ՝

https://tass.ru/politika/28179115

https://russian.rt.com/world/article/1642581-lavrov-press-konferenciya-odkb

 

Արթուր Հովհաննիսյան