Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ Դանիելյան
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց։
Սիրելի՛ հայրենակիցներ, օրեր առաջ, երբ իմ էջում շնորհավորել էի հրամանատարի ծննդյան տարեդարձը՝ նշելով, որ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել, դուք ձեր հարյուրավոր մեկնաբանություններով միացաք շնորհավորանքին և ազատություն մաղթեցիք նրան։
Այսօր այդ մաղթանքն իրականություն է։
Մեր ամենօրյա անդրադարձը, յուրաքանչյուրիս կողմից խնդիրների բարձրաձայնումն ու հանրային ուշադրությունն անչափ կարևոր են։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին և
Բաքվում պահվող հայ գերիներին»:

