ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցեր

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։