Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր
Թուրքական «Royad Mammadov» բեռնատար նավը խորտակվել է Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ։ Ռումինիայի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ հրդեհ է բռնկվել բացառիկ տնտեսական գոտում, ինչի հետևանքով փրկարարները նավից տարհանել 11 հոգու։ Հաղորդվել է նաև, որ նավից դուրս է բերվել երկու մարդու մարմին. գրում է ermenihaber.am-ը:
Դեպքի առնչությամբ գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և պնդել, որ եգիպտացորեն տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ նավում եղել են Ադրբեջանի ու Հնդկաստանի քաղաքացիներ։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել ԱԹՍ-ի վերաբերյալ հայտարարությանը։ Նշենք, որ Թուրքիայի «Ծովային առևտրի պալատի» հրապարակած տվյալների համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Սև ծովում հարձակման է ենթարկվել 226 քաղաքացիական և առևտրային նավ։
Այդ հարձակումների ավելի քան 70%-ը տեղի է ունեցել 2026-ին։ Ընթացիկ տարվա հունիսից սկսած հարձակումներից տուժել է առնվազն 27 թուրքական նավ։

