Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով վիրավորել է Ստամբուլի արևմուտքում գտնվող դպրոցի առնվազն հինգ աշակերտուհու
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով վիրավորել է Ստամբուլի արևմուտքում գտնվող դպրոցի առնվազն հինգ աշակերտուհու, տուժածները հոսպիտալացվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ժամը 08:40-ին (Երևանի ժամանակով 09:40-ին) Բաշակշեհիր շրջանի միջնակարգ դպրոցում նրանց միջև ծագած վիճաբանության հետևանքով տուժել է հինգ աշակերտ: Տուժածները հոսպիտալացվել են», – հայտնել են Ստամբուլի նահանգապետի գրասենյակից։

