Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին երկաթուղիների վերականգնման հարցով
Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին՝ Երևասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայում գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել և աջակցել այդ երկու հատվածների վերականգնմանը՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։
«Այս որոշումները մեր երկրում նախագահի մակարդակով ընդունվել են դեռ հունվարին, և մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի»,- ասել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք կարող են առաջ մղել հարցը։

