Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին «Վեստի» տեղեկատվական գործակալության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք, անկասկած, ձգտում ենք դրան և տեսնում ենք Հայաստանին որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ ավելի քան 10 տարում, ինչ Հայաստանը միության անդամ է, երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։

Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը 2024 թվականին հասել էր առավելագույն՝ 12,4 միլիարդ դոլարի՝ այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտավորապես 26-27 միլիարդ դոլարի մակարդակում էր։

Եվ մենք, անկասկած, հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ»,- ասել է Օվերչուկը։