Երաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին վերապատրաստող 6 կազմակերպություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 28-ի N 2049-Ա/2 հրամանով երաշխավորվել են 2026 թվականին նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ 6 կազմակերպությունները.

  • «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 010-59-70-64/
  • «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 098-48-40-65/
  • «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն /հեռ.՝ 091-38-84-63/
  • «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն /հեռ.՝ 094-96-18-18/
  • «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն /հեռ.՝ 094-88-44-84/
  • «Սմարթ զարգացման դպրոց» կրթամշակութային և մեթոդամանկավարժական աջակցման բարեգործական հասարակական կազմակերպություն /հեռ.՝ 033-46-76-50/: