Արթուր Այվազյանը՝ «Մանախը» ձերբակալվել է

Արթուր Այվազյանը՝ «Մանախը» ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Իրազեկում. ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։

Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս փուլում դեռ ավելին չեմ կարող հրապարակել։

Ունենք հրազենային վնասվածքով ենթադյալ դեպք»,- գրել է փաստաբանը: