Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև
Ալիևի օգնական, Արցախում էթնիկ զտման հեղինակներից Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները» և կոչ է արել Հայաստանի կառավարությանն ակտիվորեն աշխատել «հասարակությանը խաղաղության պատրաստելու» ուղղությամբ:
Նա նաև հայտարարել է, թե սպասում են «Հայաստանի սահմանադրության փոփոխությանը»:

