Թաղման նպաստի գումարները ուղղում են թոշակառուներին․ թոշակը 1000 դրամով կբարձրանա
«Օդում կախված էր թաղման նպաստի հասցեականության հարցը, և մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել մեր քաղաքացիներին, կենսաթոշակառուներին, իհարկե՝ պահպանելով որոշակի խմբի համար, խոսքն անապահովության համակարգում եղած քաղաքացիներին է վերաբերում»,-կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, 2027 թվականին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը ներկայիս 46 հազար դրամից կբարձրանա մինչև 47 հազար դրամ։
Հարցին՝ թաղման նպաստների սահմանափակման արդյունքում որքա՞ն գումար է տնտեսելու, նախարարը պատասխանեց, թե խոսքը տնտեսման մասին չէ։ «Ոչ մի բան չի տնտեսվի։ Ասացի՝ հավելյալ 5,5 միլիարդ դրամ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը»,- պնդեց Թորոսյանը։

