Էդուարդ Հովհաննիսյանը ստանձնել է «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցչի պարտականությունները Ստեփանավանում

Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեծ պատասխանատվությամբ ստանձնել եմ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում կայանալիք ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի պարտականությունները։ Այս մասին հայտնում է Էդուարդ Հովհաննիսյանը։

«Ինձ համար սա առաջին հերթին վստահություն է և պատասխանատվություն։ Շնորհակալ եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն ու թիմին՝ ինձ ցուցաբերած վստահության համար։

Փորձելու եմ ինձ վստահված այս աշխատանքը կատարել հնարավորինս բարեխղճորեն, հետևողական և մասնագիտական մոտեցմամբ՝ լիարժեք գիտակցելով դրա կարևորությունը»,- գրել է նա։