Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։ Առաջ իմաստուններին հասկանալու և կյանքի իմաստն ըմբռնելու համար էին սովորում, հիմա՝ լավ ապրելու։ Իջևանի դպրոցներում ևս փաշինյանական լոզունգն է փակցված։

Մենք Տավուշի մարզպետին հարցում էինք արել․ «Ո՞ւմ հրահանգով, որ օրենքի որ դրույթով է Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների պատերին փակցվել «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը»։ Մեզ պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների պատերին «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը փակցվում է նոր կառուցված և վերանորոգված դպրոցներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ»: