Պուտինն արգելել է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սահմանել արգելք Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանական Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի դուրսբերման վրա ֆիզիկական անձանց կողմից՝ 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարի չափով, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ անկախ գումարից», – ասվում է փաստաթղթում։

