Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի հետ
Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի մասնակցությամբ, հանդիպել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի հետ և քննարկել մետրոպոլիտենի ոլորտում համագործակցության զարգացումը:
Իրանի դեսպանության հաղորդմամբ, սարքավորումների արդիականացումը, նոր վագոնների մատակարարումը և մետրոյի ենթակառուցվածքների զարգացումը հանդիպման հիմնական ուղղություններից էին:

