Իշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ Վարդանյան
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․
«Հավատացեք, ոչ մի սխալ չկա, կա իշխանական քաղաքականություն, որը ոչ միայն նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը, այլ նոր «ինքնության» ձևավորմանը:
Դրա համար, ապրեն բոլորը, ովքեր հիշում ու դիմադրում են: Ներկա հայաստանում հիշելը, չվախենալը, արտահայտվելը, տեղում կանգնելը վերածվել են ամենաուժեղ դիմադրության դրսևորման:
«44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառն են բարձրացրել ՖԱՖ-ի անդամները Հայաստան-Մոնտենեգրո խաղի ընդմիջման ժամանակ»»:

