Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական խորհրդի նախագահ Ռաշադ ալ Ալիմիի՝ ընդհանուր զորահավաք հայտարարելու առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եմենի պետական «Սաբա» գործակալությունը, որոշումը հիմնավորվել է հութիների հետ ռազմական դիմակայությամբ։

Սեպտեմբերի 25-ին Ալ Ալիմին կոչ էր արել քաղաքացիներին միանալ զինված ուժերին և անվտանգության ծառայություններին՝ պաշտոնական ուղիներով։ Սեպտեմբերի 28-ին խորհրդարանը հաստատել է զորահավաք հայտարարելու նրա դիմումը։ Ըստ խորհրդարանի որոշման՝ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև դրա պատճառների վերացումը։