Մենք համարվում ենք աշխարհի գլխավոր տերությունը. Մոջթաբա Խամենեի
Այսօր ոմանք մեզ անվանում են աշխարհի չորրորդ գերտերությունը։ Անշուշտ, նրանք ելնում են աշխարհիկ հաշվարկներից։ Սակայն, ըստ աստվածային նախախնամության, մենք համարվում ենք աշխարհի գլխավոր տերությունը։ Այս մասին ասված է Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարության մեջ։
«Անցյալում Իրանից հարավ գտնվող երկու ծովերը թշնամական ուժերի գործողությունների ասպարեզն էին։ Սակայն այսօր, ցավոտ հարվածներ ստանալով Հորմուզի նեղուցի քաջարի մարտիկներից ու պաշտպաններից, նրանք չեն համարձակվում դուրս գալ Արաբական ծովի սահմաններից։ Ամեն անգամ, երբ նրանք դիմել են նման ռիսկի, դա հենց իրենց համար է աղետով ավարտվել։ Եվ մոտ է այն օրը, երբ Արաբական ծովն էլ կմաքրվի նրանց ներկայությունից»,- ասված է ԻԻՀ գերագույն առաջնորդի հայտարարության մեջ։

