Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթա Սիմոնյան

Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Այս մասին հայտարարություն է տարածել երգիչ Թաթա Սիմոնյանը:

«Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- նշել է երգիչը: