Ռուսաստանն առանձին քաղաքակրթություն է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը պետք է կենտրոնանա բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա, որպեսզի պաշտպանի իր քաղաքակրթությունը, «ՌԻԱ Նովոստիի» եղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայտնվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն աշխարհը, նրանք արդեն իսկ փոխում են այն»,- ասել է պետության ղեկավարը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:

Որպես օրինակ նա նշել է արհեստական ​​ինտելեկտը, անօդաչու սարքերը, գենետիկան, բժշկությունը և կրթությունը:

«Սրանք այն հիմքերն են, որոնց վրա կզարգանա երկիրը»,- ասել է ՌԴ նախագահը

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պարզապես երկիր չէ, այլ առանձին քաղաքակրթություն է՝ իր հարուստ ավանդույթների, բազմազգության, մշակութային բազմազանության և տարբեր դավանանքների շնորհիվ:

«Եթե ուզում ենք պահպանել այս քաղաքակրթությունը, իհարկե, պետք է կենտրոնանանք բարձր տեխնոլոգիաների և դրանց հետագա զարգացման վրա», – եզրափակել է նա:

Պուտինը այս հարցազրույցը տվել է 2019-ի սեպտեմբերի 18-ին Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության վերահսկիչ հանձնաժողովի նիստից հետո, բայց այն եթերում առաջին անգամ է ցուցադրվել: