Ռուսաստանը ուշադիր հետևում և հաշվի է առնում, թե ինչ սպառազինություն է ստանում ուկրաինական վարչակարգը. Պեսկով

Ռուսաստանը ուշադիր հետևում և հաշվի է առնում, թե ինչ սպառազինություն կամ դրանց արտոնագրեր է ստանում ուկրաինական վարչակարգը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսպես է նա մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իբր խոստացել է Կիևին արտոնագրեր տրամադրել Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների արտադրության նպատակով։

«Զելենսկին հիմա շատ բան է խոսել: Մենք շատ ուշադրությամբ, բնականաբար, հետևում ենք տեղեկատվությանը, թե որ երկրները ինչ արտոնագրեր են տալիս, ինչ սպառազինություններ են մատակարարում, և այդ ամենը մանրակրկիտ կերպով հաշվի ենք առնում», – ընդգծել է նա։