Հանդիպել են Թուրքիայի և Նախիջևանի սահմանային հանձնաժողովի պատվիրակությունները

Իգդիրում հանդիպել են Թուրքիայի և Նախիջևանի սահմանային հանձնաժողովի պատվիրակությունները։ Կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նիստը նախագահել են Իգդիրի նահանգապետ Մեհմեթ Ֆըրաթ Թաշոլարը և Նախիջևանի բանակի գեներալ-մայոր Բեհմեն Բաբաևը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանը, առկա գործելակերպին և օրակարգային այլ հարցերին վերաբերող թեմաներ։