Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Ստոկհոլմի Ազնվականների տանը «Riddarhuset» տեղի է ունեցել համերգ և ընդունելություն:

Ելույթներով հանդես են եկել դեսպան Աննա Աղաջանյանը և Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Շերստին Լունդգրենը:

Միջոցառմանը ներկա էին Ռիկսդագի պատգամավորներ, Շվեդիայի ԱԳՆ և այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան «ՀայկԱնի» եռյակը և «Լույս/Valo» խումբը Ֆինլանդիայից։