Լրացուցիչ 94,6 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի գործուղումների համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտասահմանյան գործուղումների ծախսերի համար լրացուցիչ 94 մլն 622,1 հազար դրամ կհատկացվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Նշվում է, որ գումարը կտրամադրվի ոչ թե պետական բյուջեի ծախսերն ավելացնելու, այլ վարչապետի աշխատակազմի այլ ծախսերից տնտեսված միջոցները վերաբաշխելու հաշվին։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներն արդեն չեն բավարարում լրացուցիչ գործուղումների ծախսերը հոգալու համար։