Ավինյանը 25 միլիոն դրամ է հատկացրել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտմբերի 17-ին կարգադրություն է ստորագրել, որով 25 միլիոն դրամ է հատկացվել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամին։

Նշվում է, որ այդ գումարը հատկացվել է կենսաբազմազանության պահպանության և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնելու համար։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետին լիազորվել է կնքել նվիրատվության պայմանագիրը։