Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտակայքում։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։
Դիրքերից մեկը տեղակայված է այն հատվածում, որը 1:100 000 մասշտաբի խորհրդային տեղագրական քարտեզով (տեղանքի վիճակը 1986 թ դրությամբ, 1990 թ հրատարակություն) պատկանում է Հայկական ԽՍՀ տարածքին։

Այս քարտեզի վրա երևացող սահմանը մոտավորապես համընկնում է Google Maps-ում արտացոլվող գծին։ Ադրբեջանական դիրքը մոտ 500 մետր խորանում է Հայաստանի տարածքում և և Այգեպարից մոտ 900 մետր է հեռու։

1990 թվականի քարտեզը կարող է տարբերվել ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզից, որը կողմերն օգտագործել են սահմանազատման առաջին հատվածները համաձայնեցնելիս։
Դիրքի ընդլայնման և ամրապնդման հիմնական աշխատանքները, ինչպես ցույց տվեց Sentinel-2 քարտեզների ուսումնասիրությունը, Ադրբեջանն իրականացրել է 2024 թ-ի կեսերին։ Ներկայացված կադրերում երևում է տարբերությունը՝ ինչպիսի տեսք ուներ դիրքը 2024 թ-ին և ինչպիսի տեսք ունի 2026 թ-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում