Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի ծավալը կազմել է 6.6 մլրդ դոլար

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել։ Ընդունելությանը մասնակցել է Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական անվտանգության հարցերով նախարար Վեդաթ Ըշըքհանը և նշել, որ Թուրքիան պատրաստ է աշխատել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նա նաև ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախարարը, անդրադառնալով Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի ծավալին, նշել է, որ 2025-ին այն կազմել է 6.6 մլրդ դոլար։

Նախարար Ըշըքհան հայտնել է, որ երկու երկրների բազմակողմանի համագործակցությունը զարգանում է փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության հիման վրա։ Նա Ուկրաինայի բարօրության ու անվտանգության հետ մեկտեղ կարևորել է նաև Սև ծովում ու հարակից շրջաններում կայունության և խաղաղության հաստատումը։