Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել է 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին։ Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

2-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Սինգապուրի հավաքականի հետ