Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և մյուս դատավորները հավելավճար կստանան

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և մյուս դատավորները հավելավճար կստանան, որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։

Հավելավճարների համար ՍԴ–ի` 2026 թվականի բյուջեից կտրամադրվի 38 մլն 930.5 հազար դրամ:

Մասնավորապես, սահմանվել է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
– պաշտոնավարման 2–րդ տարում՝ 20 տոկոսի չափով,
– 3–րդ տարում՝ 35 տոկոսի չափով,
– 4–րդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով: