Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Շուշի
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Շուշի։ Այս մասին հայտնել է օկուպացված Արցախում գտնվող ԱՊԱ-ի թղթակիցը։
Նշվում է, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է օկուպացված Շուշիում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանի բացմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցին մասնակցում է 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող շուրջ 150 հոգանոց պատվիրակություն։

