Խաղաղության պայմանները, որոնք ԱՄՆ-ը հաջորդ անգամ առաջարկելու է Ուկրաինային, ավելի վատն են լինելու․ Գերագույն ռադայի պատգամավոր
Խաղաղության պայմանները, որոնք ԱՄՆ-ը հաջորդ անգամ առաջարկելու է Ուկրաինային, ավելի վատն են լինելու նրանցից, որոնք Կիև կատարած վերջին այցի ընթացքում հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այո՛։ Այն պայմանները, որոնք բերել էին նրանք, ուղղակի անհեթեթություն են», – պատասխանել է նա ուկրաինացի լրագրող Լանա Շևչուկի համապատասխան հարցին։

