ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը
ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը։
Դանիար Իմանալիևը նշել է, որ ՇՀԿ անդամ երկրներին բաժին է ընկնում ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը։ Նրա խոսքով՝ երկու կառույցներն էլ շահագրգռված են Եվրասիական տարածքում համատեղ զարգացմամբ և գործողությունների համակարգմամբ։
Համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում Իմանալիևը նշել է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, մաքսային համագործակցությունը, արդյունաբերական կոոպերացիան, էներգետիկան և թվայնացումը։
Նախարարը նաև հայտարարել է Պեկինում՝ ՇՀԿ կենտրոնակայանում, ԵԱՏՄ օրերի անցկացման մասին։ Չինաստանի մայրաքաղաքում նախատեսվում է ստորագրել ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության համատեղ միջոցառումների՝ 2027–2030 թվականների ծրագիրը։

