Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ
Գերմանիայում E10 բենզինի գինը հասել է ռեկորդային բարձրակետի ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության նոր սրման ֆոնին։ Այս մասին հաղորդել է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Համագերմանական ավտոմոբիլային ակումբին (ADAC):
Գործակալության տվյալներով՝ երկրում E10 բենզինի միջին գինը բարձրացել է մինչև 2.21 եվրո մեկ լիտրի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականի մարտին՝ 2.20 եվրո մեկ լիտրի համար:
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից բացի, շարունակվող երաշտը բարձրացնում է բենզինի գները: Դրա պատճառով չորացել են նավթամթերք տեղափոխելու համար օգտագործվող խոշոր գետերը: Մատակարարները ստիպված են օգտվել ցամաքային տրանսպորտից կամ վճարել ավելի բարձր սակագներ գետային տրանսպորտի համար:
Երեկ ռեկորդային գներ են գրանցվել հարևան Նիդեռլանդներում: Երկրի խոշոր բենզալցակայաններում մեկ լիտր բենզինի 1 լիտրի գինը հասել է 2.66 եվրոյի, ինչը բացարձակ պատմական ռեկորդ է երկրի համար։

