ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին դադարեցնել «խելագարnւթյունը» և պատերազմները
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում հավաքված համաշխարհային առաջնորդներին կոչ է արել «կանգնեցնել խելագարությունը» և վերջ դնել պատերազմներին ամբողջ աշխարհում։
Երեքշաբթի օրը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Ղրղզստանի մայրաքաղաքում Եվրանյուզին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն նշել է, որ հանդիպումը եզակի հնարավորություն է անմիջականորեն դիմելու նրանց, ովքեր կարող են գործել։
«Կարևոր է ուղերձը հասցնել. ժամանակն է դադարեցնել այս խելագարությունը։ Ժամանակն է խաղաղության։ Եվ այս գործընթացների որոշ հիմնական խաղացողներ այստեղ են։
Մեզ ամենաշատը անհանգստացնում է այն, որ կան հակամարտություններ, որոնք, կարծես, վերջ չունեն»,- ասել է Գուտերեշը՝ որպես օրինակ բերելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, Մերձավոր Արևելքում՝ Գազայից մինչև Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիմակայություն։
Խոսելով Իրանի մասին՝ Գուտերեշը հայտնել է, որ հարվածները վերսկսվել են և կոչ է արել երկու կողմերին վերադառնալ բանակցություններին, որոնք, նրա խոսքով, մոտ են հաջողության։
«Ցավոք, հարվածները վերսկսվել են։ Հետևաբար, իմ կարծիքով, անհրաժեշտ է առավելագույն զսպում», – ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

