Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։