Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿ
Քննչական կոմիտեից 24News–ին հայտնեցին, որ Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ այսօր վերը նշված հասցե էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որպեսզի քանդեն այդ հասցեում գտնվող տնակները: Բնակիչները քարեր էին նետել նրանց ուղղությամբ, վնասվել էր ոստիկանական մեքենա։

