Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման արարողությունը. մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման արարողությանը մասնակցում է նաև աշխատանքային այցով Բիշկեքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խաղերի բացման արարողությունն ընթանում է «Բիշքեկ Արենա» մարզադաշտում։

Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերը կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը։

Խաղերի շրջանակներում հիմնական սպորտային մրցումները, մշակութային ծրագրերը և փակման արարողությունը տեղի կունենան Ղրղզստանի Իսիկ Կուլ տարածաշրջանում։