«Ուժեղ Հայաստանը» կդիմի ՍԴ՝ ԱԺ կանոնակարգի խախտման հարցով․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կդիմի ՍԴ՝ ԱԺ կանոնակարգի խախտման հարցով։ Այս մասին այսօր հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու և կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումը սկսելու մասին է։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը կառավարության ներկայացրած ծրագիրը խնդրահարույց որակեց առանց մանրամասներ ներկայացնելու։